Եվրոյի գոտում գնաճը փետրվարին հասել Է տարեկան հաշվարկով 5,9 տոկոս բացարձակ ռեկորդի
Տնտեսություն
Եվրոյի գոտում գնաճը փետրվարին տարեկան հաշվարկով հասել Է 5,9 տոկոսի, ինչը դարձել Է ռեկորդ այդ արժույթի գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Մարտի 17-ին այս տվյալները հրապարակել Է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
«Փետրվարին գնաճի մակարդակը տարեկան հաշվարկով կազմել Է 5,9 տոկոս»,- ասված Է հաղորդագրության մեջ: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2002 թվականին եվրոպական միասնական արժույթի լիարժեք սահմանման պահից: Եվրոստատն իրադարձությունների այս զարգացումը կապում Է Էներգակիրների գների շեշտակի աճի հետ: Գործակալության տվյալներով՝ փետրվարին Էներգիայի եւ Էներգակիրների գներն աճել են 32 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն