Իմ մանդատի շրջանակներում կփորձեմ օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը. Տոյվո Կլաար
Արտաքին Քաղաքական
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր մանդատի շրջանակներում փորձ է անելու օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները, որի շրջանակներում շատ կարևոր են փոքր քայլերը՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը և ներկայում ակտիվ քննարկումներ են տարվում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։
Հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ հարցեր։
Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցիչին է ներկայացրել ընթացիկ վիճակը, կատարված աշխատանքների ընթացքը։
Անդրեա Վիկտորինին վերահաստատել է, որ ուշադրության կենտրոնում են պահելու Սյունիքը, սահմանամերձ համայնքները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան