Դեսպան Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները
Հայաստան
Դեսպան Արեգ Հովհաննիսյանը մարտի 18-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Շուիչի Տոկուդայի հետ: Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը դեսպանը զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին:

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանը Տոկուդային է նվիրել ՀՀ-ում հատուկ պատրաստված՝ հայ-ճապոնական կապերը և բարեկամությունը խորհրդանշող բատիկա հուշանվեր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան