Կբացառվի՞ Հայաստանում կազմակերպվող արտագաղթը
Հասարակություն
««Համեկրացիներ» ծրագրին արդեն միացել է 26 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից արդեն մոտ 1500-ը մեկնել է ՌԴ։ Մենք պայքարում ենք հոգեորսության դեմ, բայց իրականում ականատես ենք լինում ՌԴ-ի կողմից մարդաորսության: Պարոն վարչապետ, դուք մտահոգություն եք հայտնել այս հարցի վերաբերյալ, սակայն Կառավարությունից մենք ակնկալում ենք ոչ միայն մտահոգություն, այլ նաև հստակ գործողություններ»։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից վերաբնակեցման «Համեկրացիներ» ծրագրին, ըստ որի՝ ցանկացողները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ընդունեն ՌԴ քաղաքացիություն ու վերաբնակեցվեն ՌԴ-ում։
«Այս հարցը քննարկվել է մեր ռուս գործընկերների հետ վերին ատյաններում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Մեր պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. ՌԴ-ի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այս պետական ծրագիրը ՀՀ-ում այս ձևով և այս ֆորմատով մեզ համար ընդունելի չէ, և մենք համաձայնություն չենք տվել, որ այս ծառայությունը ծավալվի հանրապետությունում»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը և հավելեց. «Հստակ հայտնել ենք այդ դիրքորոշումը և դա հայտնի է ՌԴ-ին, նաև այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում, ինչը ռուս գործընկերներն ընդունում են, ուստի այս հարցում կգան համաձայնության և կբացառվի արտագաղթ կազմակերպելը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը