«Եկեք բոլորս աշխատենք ֆիզիկապես առողջ սերունդ կրթելու ուղղությամբ». Հրաչյա Ռոստոմյան
Հասարակություն
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ԲՈՒՀ-երի, մարզպետարանների և քաղաքապետարանների սպորտի պատասխանատուների հետ:
Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է իր նկատառումները Հայաստանում մասսայական, մասնավորապես՝ մանկապատանեկան, սպորտի զարգացման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, նշելով որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր կրթել ֆիզիկապես առողջ սերունդ:
«Սպորտի մասսայականացման համար անհրաժեշտ է բնակչությանն ակտիվորեն ներգրավել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցառումներում, իսկ տարբեր տարիքային խմբերի և շերտերի մոտ կանոնավոր մարզումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով, որպես թիրախային խմբեր ընտրել դպրոցահասակ երեխաներին և ուսանող երիտասարդությանը: Ցավոք, այսօր բացակայում է դպրոցականների և ուսանողների ուսումնական պրոցեսից ազատ ժամանակահատվածում ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող միջոցառումների կազմակերպումը: Այդ առումով ոչ արդյունավետ է օգտագործվում նաև նրանց արձակուրդային ժամանակահատվածը»,- իր խոսքում նշել է նախարարը: Առաջարկվել է, պահպանելով օրենքով սահմանված ֆիզկուլտուրայի դասերի համար նախատեսված շաբաթական 3 ժամը, դպրոցներում մարզական աշխատանքները կազմակերպելու համար կտրուկ ավելացնել արտադասարանային ժամերը՝ օգտագործելով մարզադպրոցների նախապատրաստական խմբերի ուսուցման ծրագրերը: «Այդ խմբակների աշխատանքների կազմակերպումը մեծ ֆինանսական ներդրումներ չի պահանջում, բայց փոխարենը դրա գործունեության սոցիալական ազդեցությունն անգնահատելի կարող է լինել: Կան բազմաթիվ օրինակներ, երբ հանրակրթական դպրոցների ղեկավարությունը մարզադահլիճները տրամադրում են վճարովի հիմունքներով աշխատող արևելյան մարզաձևերի ակումբներին: Այդ վաստակած գումարներն էլ հենց կարելի է ուղղել արտադասարանական աշխատանքները կազմակերպելուն»,- ասել է նախարար Ռոստոմյանը:
Անդրադարձ է եղել մանկապատանեկան սպորտի երկու հատվածներին. առաջինը՝ դպրոցներում արտադասարանական մարզական խմբերի և ըստ բնակավայրի մարզական ակումբների անհրաժեշտության, որոնց քանակը, ըստ նախարարի՝ «պետք է լինի շատ՝ գրեթե յուրաքանչյուր դպրոցին կամ համատիրությանը կից»: Եվ երկրորդ՝ ուսանողական մարզական շարժման զարգացման խնդիրներին, որոնց լուծման նպատակով, կարևորվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը և ուսանողական սպորտի զարգացման հայեցակարգի մշակումը:
Նախարարը կարևորել է սպորտի քարոզչության անհրաժեշտությունը, և տեղեկացրել, որ ստեղծվելու է հատուկ հաղորդաշար, ինչի շրջանակներում ոլորտի պատասխանատուները, մասնագետները, վաստակաշատ գործիչները, և ընդհանրապես սպորտով հետաքրքրվող և սպորտի նշանակությունը կարևորող մարդիկ, արտահայտվելու, կարծիքներ փոխանակելու իրենց մտահոգությունը հայտնելու հնարավորություն կունենան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը