Համակարգիչներ՝ «Էօռնեկյան» դպրոցի աշակերտներին
Հասարակություն
Հոկտեմբերի 3-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը:
Միջոցառումը բացվեց «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետև ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանը աշակերտների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպել կրթական գործընթացը ժամանակի պահանջներին համահունչ՝ թույլ տալով աշակերտներին զարգացնել համակարգչային գիտելիքները և այդ ճանապարհով լինել առավել տեղեկացված:
Ծրագրի մեկնարկի առիթով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին շնորհավորեց նաև «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը՝ հույս հայտնելով, որ բաշխված համակարգիչները կնպաստեն ուսման մակարդակի բարձրացմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը