Կոլումբիայի նախագահի վիրահատությունը հաջող է անցել
Աշխարհ
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը, ով հոսպիտալացվել էր այս շաբաթվա սկզբին քաղցկեղի ախտորոշմամբ, այսօր ենթարկվել է վիրահատության Բոգոտայում գտնվող հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Նախագահի բժիշկ Ֆելիպե Գոմեսի խոսքերով՝ վիրահատությունն անցել է առանց բարդությունների, և այժմ 61-ամյա քաղաքական գործիչը վերականգնման փուլում է։
Նշենք նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուռուցքը հայտնաբերվել է վաղ փուլում, Կոլումբիայի նախագահը, ըստ բժիշկների, կարող է մի քանի օր անց դուրս գրվել հիվանդանոցից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ