Foo Fighters-ը լքում է բեմը՝ անորոշ ժամկետով
Աշխարհ
Հանրահայտ Foo Fighters ամերիկյան ռոք խումբը կլքի է բեմն անորոշ ժամկետով, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբի հիմնադիր Դեյվ Գրոլը։
Ներկայումս Foo Fighters-ի վոկալիստ Գրոլը՝ ով իր փառքի բերկրանքը զգացել է դեռ այն ժամանակ, երբ Քուրտ Քոբեյնի հետ միասին նվագում էր Նիրվանա ալտերնատիվ ռոք խմբում։ Իր գրառման մեջ՝ Դեյվը հատկապես ընդծել է, որ ժամանակավոր դադարը բնավ չի խմբի կազմաքանդում չի նշանակում։
«Չգիտեմ, երբ կրկին բեմ կբարձրանանք։ Անհեթեթ կարող է հնչել, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է հեռանալ,-հավելել է Գրոլը,- չեի պատկերացնում, որ խումբն այսքան երկար կգոյատևի»։
Նշենք, որ Նիրվանայի նախկին թմբկահարը ավելացրել է, որ երբեք չի համարձակվի լքել 1994 թ-ին՝ Քոբեյնի վախճանից անմիջապես հետո ստեղծված խումբը և խոսք է տալիս, որ երբեք այդպիսի բան չի անի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ