Էդուարդ Նալբանդյանի թանկարժեք մեքենայի առեղծվածը
Հասարակություն
ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն այսօր, անդրադառնալով իր թանկարժեք մեքենային, ասել է, թե դրա ներկայացվող գինը 10 անգամ ավելի է իրականից. հինգ տարի առաջ, ըստ նրա, մեքենան գնահատվել է 40-45 հազար դոլար:
Այս մասին գրում է yerkir.am-ն, որի թղթակցի հարցին, թե ո՞վ է գերմանացին, որն այդպիսի նվեր է մատուցել, էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Գերմանացի չէ, այդ մեքենան եղել է մեր դեսպանության մեքենան, գնված է 2005-ին եւ հինգ տարի օգտագործված է: Պատվո հյուպատոսի աջակցությամբ, օժանդակությամբ՝ հինգ տարի հետո, երբ եկել էր այդ մեքենան վաճառելու ժամանակը, նպատակահարմար է գտնվել բերել ԱԳՆ եւ օգտագործել ԱԳՆ ներկայացուցչական նպատակների համար»:
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԳ նախկին նախարարներ Ալեքսանդր Արզումանյանի, Վարդան Օսկանյանի վիճակում մի օր էլ ինքը կարող է ընկնել, Նալբանդյանը չի պատասխանել եւ բարկացած հեռացել է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը