Կարեն Կարապետյանի դիրքերը թուլանում են «Հայռուսգազարդ»–ո՞ւմ
Հասարակություն
Աշխատանքից ազատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը», իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Կայքի փոխանցմամբ՝ «Բանն այն է, որ Ի. Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է և համարվում էր «ՀայՌուսգազարդ»-ում վերջինիս առանցքային կադրերից մեկը: Ընկերության նոր փոխտնօրեն է նշանակվել այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի մտերիմներից մեկը՝ Գարեգին Առաքելյանը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը