Մեր ժամանակների Շերլոկ Հոլմսը
Հասարակություն
Facebook–ի օգտատեր Մտահոգ քաղաքացին իր էջում գրել է.
«Մինչ հանրությունն ու քաղաքական դաշտը ակտվորեն կարծքներ են փոխանակում ժամեր առաջ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայության՝ Օսկանյանի գործի մասին տարածած հաղորդագրության վերաբերյալ, խոսում են արդյո՞ք շատ հուզական և սուբյեկտիվ չէր նախագահի խոսքը, պե՞տք էր այդպես քննադատել իշխանությունների թե ոչ, Գալուստ Սահակայնը հանդես է գալիս մի ֆանտաստիկ թեզով: Պարզվում է կայծակի արագությամբ Գալուստը էքսպերտիզայի է ենթարկել Քոչարյանի խոսքը ու պարզել, որ այդ տեքստը Նախագահը չի գրել: «Ես իհարկե կարող էի մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությունը փոխեր»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:«Սա պարզապես հայտարարություն է,որը նման է ոչ երկրորդ նախագահի լեքսիկոնին, ոչ էլ նման է իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորության մոտիվացիային», -ասել է Շերլոքը:
Իսկ Քոչարյանի մամլո խոսնակը ի պատասխան սահակյանական կասկածների ասել է որ ինքը ոչինչ չի կարող ասել եւ ուրեմն թող Գալուստ Սահակյանը պատասխանի, թե ով կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը