Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա
ՀայաստանԵրևանում մարտի 23-ին երեկոյան ժամերին, մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 27-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարտի 25-ին, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Մարզերում մարտի 23-ի ցերեկը, մարտի 25-ի, 27-ի գիշերն առանձին շրջաններում, մարտի 24-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մարտի 23-ին և 24-ին սպասվում է ձյուն։