Reuters. ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պաշտպանում են Թուրքիային
Մերձավոր Արևելք
Լարված իրավիճակ է ստեղծվել թուրք-սիրիական սահմանին, փոխանցում է Reuters-ը: Դրան ի պատասխան' ՆԱՏՕ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ պահանջել է անմիջապես դադարեցնել ագրեսիվ գործողություններն ընդդեմ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի:
Սպիտակ Տունը կոչ է արել ուրիշ պետություններին ճնշել Ասադին, որպեսզի նա հրաժարական տա, զինադադար կնքի և փոխանցի իշխանությունը: Սպիտակ Տունը շատ խիստ քննադատել է Սիրիայի կողմից Թուրքիայի սահմանի ռմբակոծությունը' նշելով. «կանգնած է իր դաշնակից Թուրքիայի կողքին»: Այս հայտարարության հավաստիությունը հաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարարը:
Սիրիան կոչ է արել հարևան երկրներին հարգել իր ինքնիշխանությունը և արգելափակել «ահաբեկիչների» մուտքը Սիրիա' հայտարարելով, որ հարգում է իր հարևան պետությունների ինքնիշխանությունը և կոչ է անում «պետություններին ու կառավարություններին» գործել խելամիտ և իմաստուն կերպով:
Դամասկոսը նշել է նաև, որ հետազոտում է ռմբակոծության աղբյուրը, որը հարվածել է Թուրքիային' իր ցավակցությունները փոխանցելով թուրք ժողովրդին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել