Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը
ՀայաստանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:
Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ: