«Հրապարակ» Ո՞րտեղ էր Ռուբեն Սադոյանը քվեարկության օրը
Հայկական Մամուլ
Ռուբեն Սադոյանը, որը համարվում է Գագիկ Բեգլարյանի պրոտեժեն, Աժ-ում տեղի ունենալիք հայտնի քվեարկության օրը չկար: Նախ՝ ոմանք հետաքրքրվում էին՝ ո՞ւր է Ռուբեն Սադոյանը, գալո՞ւ է քվեարկության: «Չի գալու, որովհետև ինքը «ճիշտ տղա է»»,- խոսում էին ԲՀԿ-ում:
Առավոտյան ՀՀԿ-ից ասացին՝ Սադոյանն օպերացիայի է ենթարկվել, հիվանդ է՝ լավ չի, չի կարող գալ: Հետո, թե' ոտքերը լավ չեն, «քայլել չի կարում»: Քվեարկությանը մոտ էլ Գալուստ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է՝ ո՞նց թե էստեղ չի Սադոյանը, կգա-կգա: Սադոյանը չէր գալիս: Գալուստ Գրիգորիչը զանգում-զանգում էր, հետո չդիմացավ ու թե' «էս խի՞ ա անհասանելի»: Ամենաաբսուրդը վերջում էր՝ պարզվեց, որ այդ ողջ ընթացքում Ռուբեն Սադոյանը գտնվում էր Գերմանիայում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին