Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մեղադրում է Սիրիային թուրքական քաղաքի ռմբակոծման համար
Մերձավոր Արևելք
Երեկ ուշ երեկոյան Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Սիրիայի վարչակարգի կողմից թուրքական Աքչաքալ քաղաքի ռմբակոծման վերաբերյալ. ասված է Ֆորին Օֆիսի հայտարարության մեջ: Զրույցում Հեյգը մասնավորապես ասել է. «Ես դատապարտում եմ սիրիական վարչակարգի գործադրած բռնությունը, ինչի հետևանքով զոհվել են մի թուրք քաղաքացիներ,այդ թվում՝ մայրն ու իր երեխան: Սա դաժան քայլ էր: Մենք պահանջում ենք, որ Սիրիայի վարչակարգը խուսափի Թուրքիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի որևէ կրկնությունից։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի շուտափույթ ընդունման կարիք կա»:
Նա նաև ցավակցություններն է հայտնել զոհերի և վիրավորների ընտանիքներին: «Թուրքիան մեր ամենամոտիկ դաշնակիցներից է տարածաշրջանում, և մենք շարունակելու ենք ավելի սերտ համագործակցել Սիրիայի ճգնաժամի հարցում»,-շեշտել է Հեյգը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել