«Ժողովուրդ». Օսկանյանը դեռևս ներգրավված չէ որպես մեղադրյալ
Հայկական Մամուլ
Չնայած ՀՀ Ազգային ժողովը նախօրեին բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված միջնորդությունը'ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, այնուամենայնիվ «փողերի լվացման» գործում Օսկանյանը դեռևս ներգրավված չէ որպես մեղադրյալ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանից: Սա նշանակում է, որ քննչական գործողություններն առանձնապես լայն թափով չեն ընթանում. Օսկանյանը դեռ հարցաքննության էլ չի հրավիրվել: Ու տպավորություն է, որ գործող ռեժիմին պարզապես անհրաժեշտ էր աղմուկ բարձրացնել, թե «հանցագործը բռնված է», իսկ գործը նրանց չի հետաքրքրում:
Եվ քանի որ անորոշ իրավիճակ է, Վ. Օսկանյանը ևս չի շտապում գնահատականներ տալ: «Ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել: Ինչ պետք է, ասվել է արդեն: Ի՞նչ ասեմ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օսկանյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին