ԵԽ պատգամավորը պահանջել է, որ Ադրբեջանը դադարեցնի ԼՂ գազամատակարարման սահմանափակումը
Արտաքին Քաղաքական
Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նաթալի Լուազոն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր թվիրթերյան միկրոբլոգում հասցեական հայտարարություններ է արել:
«Ահա։ Դժվար չէ ասել։ Պաշտոնական հաղորդագրությունների անհանգստացող հեղինակնե՛ր, օրինակ վերցրեք Freedom House-ից: Մեր բոլորի անունից խնդրեք Ադրբեջանին ստանձնել պատասխանատվությունը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը»,- գրել է նա՝ միաժամանակ տարածելով նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրառումը։
Ավելի վաղ նա նաև գրել էր, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը` վերականգնելով անարգել գազամատակարարումն Արցախի բնակիչների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)