Կողմերը չպետք է սրեն Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ լարված իրավիճակը. Զախարովա
Արցախ
Կողմերը չպետք է սրեն առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ-ում շփման գծի խախտման մասին հարցին։
«Ինչ վերաբերում է բուն առաջխաղացմանը, ապա իրավիճակը պետք է մեկնաբանեն ռազմական փորձագետները և ռուս խաղաղապահները»,-ասել է Զախարովան։
Նա նույնն է ասել նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման հետ կապված իրավիճակի մասին։
«Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)