Հրդեհ Ստեփանակերտում, մասնակի այրվել է ավտոմեքենա
Արցախ
Մարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին:
Հրդեհի արդյունքում լրիվությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)