Այսօր Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Հասարակություն
Այսօր` հոկտեմեբերի 4-ին ողջ աշխարհում նշում են Կենդանիների համաշխարհային օրը: 1226թ. այս օրն է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին՝ գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը:
Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը նրան դասել են սրբերի շարքին, որին երկրպագում են ողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ՝ ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
Հայաստանը նույնպես անմասն չի մնա այս տոնից.
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-19:00 Կիրովի այգում (քաղաքապետարանի դիմացի այգին) տեղի կունենա տոնական միջոցառում:
Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնը «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի և «Դինգո» կենդանասերների կամավորական խմբի հետ համագործակցությամբ կազմակերպում է մանկական համերգ և գունավոր կավճանկարչություն՝ նվիրված Կենդանիների համաշխարհային օրվան։ Միջոցառմանը երգով, պարով, ներկայացմամբ և ասմունքով կմասնակցի կենտրոնի շուրջ 200 սան, ինչպես նաև նկարչություն և կավճանկարչություն կկազմակերպվի երեխաների համար։
Միջոցառմանը կլինեն նաև խնամքի տակ գտնվող ձագուկները, որոնց պետք են նոր տերեր: Ինչպես նաև կանցկացվի դրամահավաք, որի ժամանակ հավաքված ամբողջ գումարը կծախսվի թափառող կենդանիների բուժման համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը