Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:
Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
[Արցախի տեղեկատվական շտաբ]


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)