Չինաստանում սողանքի արդյունքում տուժել է 19 մարդ
Աշխարհ
Չինաստանի հարավային Յունան նահանգում սողանքի հետևանքով նվազագույնը 19 մարդ է մնացել դպրոցի փլատակների տակ, որոնց մեծ մասը դպրոցականներ են. հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Չժենհե գյուղի շրջանում:
Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ սողանքի հոսքն ամբողջովին ավերել է գյուղի տարրական դպրոցի շենքը, որի տեղում ձևավորվել է ցեխային լճակ:
Դեպքի վայր են հասել փրկարարները, բնակչությունը տեղահանվում է տարածքից:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան