Ամերիկյան դեմոկրատները հրաժարվել են «հարուստների հարկից»
ԱՄՆ
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հրաժարվել է Կոնգրեսում ամերիկյան հարուստների համար հատուկ հարկեր սահմանող օրինագծի քննարկումից՝ հայտնում է Associated Press-ը: Օրինագիծը դարձավ ամերիկացիների հարկային արտոնությունների երկարացման մասին բանակցային ընթացքի մի մասը, որոնց ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:
Դեմոկրատները առաջարկում էին մեծացնել այն քաղաքացիների հարկերը, որոնք ունեն տարին մեկ միլիոնից ավել եկամուտ, այսպիսով, փոխհատուցելով եկամուտները, որոնք դուրս են մնում արտոնությունների երկարացման պատճառով: Իրենց հերթին, հանրապետականներն ուզում են նորից քննարկման դնել արտոնությունների մասին օրինագիծը, որպեսզի այն անցնի Սենատ մինչև տարվա վերջ:
Կուսակցությունների հակադրության ևս մեկ կետ է համարվում պետության ծախսերի կրճատման օրինագիծը՝ առաջիկա մի քանի տարիներին մեկ տրիլիոն դոլլարով: Այն, ի սկզբանե, համաձայնեցված էր կուսակցությունների միջև, բայց հիմա դեմոկրատները հրաժարվում են աջակցել դրա ընդունմանը:
Համաձայն դեմոկրատների ծրագրի՝ նախատեսվում էր ստեղծել նոր հարկատեսակ՝ 1.9 տոկոսի չափով՝ մեկ միլիոնից ավել եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ մնացած աշխատողների հարկերը առաջարկվում էր կրճատել:
ԱՄՆ-ում հարուստների համար հարկերի բարձրացման անհրաժեշտությունը կախված է բյուջեի դիֆիցիտով, որը վերջին երեք տարիներին գերազանցում էր մեկ տրիլիոն դոլլարը: Այդ պատճառով երկրի պարտքը հասել է ՀՆԱ-ի 100 տոկոսին և շարունակում է աճել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)