Պահանջում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի քարտեզը
Հասարակություն
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ պարոն Հարությունյան.
Համաձայն ՀՀ կառավարության 23.04.2009թ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. Կառավարման պլանը և սահմանների նկարագիրն ու հատակագիծը հաստատելու մասին» հ. 500-Ն որոշմամբ հաստատվել են.
1) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանը,
2) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի (23213.5 հեկտար) սահմանների նկարագիրն ու հատակագիծը:
Հաշվի առնելով վերոնշյալը, և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդում ենք մեզ տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների նկարագրության մեջ նշված բոլոր սահմանային կետերի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև թվային քարտեզը:
Նախընտրելի է նշյալ տեղեկատվությունը մեզ տրամադրել էլեկտրոնային տարբերակով կամ կրիչի միջոցով:
Ակնկալում ենք 5-օրյա ժամկետում ստանալ Ձեր պատասխանը»:
03.10.2012 թ.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը