ԱՄՆ-ն նախատեսում է մարդ ուղարկել Մարս մինչև 2040 թվականը. ՆԱՍԱ-ի ղեկավար
Գիտություն և ՄշակույթՄիացյալ Նահանգները նախատեսում է, որ մինչև 2040 թվականը մարդիկ ոտք կդնեն Մարսի մակերեսին, հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մեր ծրագիրն է, որպեսզի մարդիկ քայլեն Մարսի վրա մինչև 2040 թվականը», - ասել է Նելսոնը ամենամյա ուղերձում, որը նվիրված էր նախագահի` 2023 թվականի բյուջեի առաջարկի հրապարակմանը:
Նելսոնը նշել է, որ նախագահի առաջարկած ՆԱՍԱ-ի 26 միլիարդ դոլար բյուջեն ներառում է ծախսեր, որոնք նախապատրաստություններ են ապագայում մարդկանց դեպի Մարս թռիչքներին, ասել է Նելսոնը: