ԱՄՆ-ում ռուսական լրտեսների շարքում կա նաև հայազգի կին
Աշխարհ
ԱՄՆ-ում հայտնաբերվել են Ռուսաստան ապօրինի ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու մեջ մեղադրվող 11 կասկածյալները: Կլինովի, Շեգուրովի և Սավինի կողքին նշվում է նաև Ալեկսանդր Պոսոբիլովի, Վիկտորիա Կլեբանովայի, Շավքաթ Աբդուլլաևայի, Լյուդմիլա Բաղդիկյանի, Անաստասիա Դյատլովայի, Սևին Տագիևայի և Սվետլանա Զագոնի անունները:
Այս ութ ենթադրյալ «ռուս լրտեսները» ձերբակալվել են և կանգնել Հյուսթոնի դատարանի առջև: Դատախազության հայտով նրանք պետք է փոխանցվեն Նյու Յորք. հայտնում է Newsru.com-ը:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հայտնում են, որ ենթադրյալ «ռուսական կառավարության լրտեսներից» երեքին հաջողվել է փախչել ԿՀՎ-ից, և այժմ նրանք գտնվում են ՌԴ-ում:
Ամերիկյան իրավապահ մարմինները պնդում են, որ Մոսկվայում գրանցված Apex System ՍՊԸ-ն և Հյուսթոնում գործող Arc Electronics ընկերությունը կապի մեջ են գտնվում Ռուսաստանի հատուկ ծառայությունների և ռազմահետախուզական գերատեսչությունների հետ: Հարուցված գործին կցված են փաստաթղթեր, որոնցում հղում է արվում ամերիկյան փորձագետներին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական հակաօդային հրթիռների և МиГ-35 կործանիչների վրա հայտնաբերվել են միկրոչիպեր, որոնք լիովին կամ մասամբ համընկնում են ԱՄՆ-ում մշակած համանման սարքերին:
Գերատեսչությունն իր ձեռքում ունի Ռուսաստանում կազմված երկու փաստաթուղթ, որոնք հետախուզության կարծիքով ապացուցում են ռուսական կառավարության ունեցած կապը կասկածյալների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)