Նիկոլա Սարկոզին ցանկանում է վերադառնալ
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահը հայտարարել է, որ ինքը լուրջ պատճառներ ունի՝ փորձելու հետ վերադարձնել նախագահի աթոռը:
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախկին նախարար Բրունո Լե Մերի խոսքերով՝ Սարկոզին խոսել է իր վերադարձի «բարոյական» պատճառների մասին:
«Հաշվի առնելով Ֆրանսիայի թշվառ վիճակը, որում նա կարող է հայտնվել հինգ տարի հետո՝ 2017-ին, ինձ այլ ելք չի մնալու»,-նախկին նախագահին մեջբերում է նախկին նախարարը:
«Հարցը նրանում չէ, թե կվերադառնամ ես, թե՝ ոչ, այլ նրանում՝ կունենամ ես բարոյական իրավունք չվերադառնալու: Պարտքի զգացումը ինձ ստիպում է երես չթեքել ֆրանսիացիներից»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ