McDonalds-ը կգրանցվի որպես սուրճի ապրանքանիշ
ԱՄՆ
Արագ սննդի սպասարկման ամենամեծ ցանցը համարվող McDonalds-ը ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների գրասենյակում գրանցել է հատիկավոր և աղացած սուրճի վաչառքի սեփական ապրանքանիշը, գրում է Lenta.ru-ն։
The Wall Street Journal-ի համաձայն՝ ընկերությունը ցանկանում է ետ չմնալ Dunkin' Donuts սրճարանների ցանցից, որն իր ապրանքանիշի ներքո սուրճ է վաճառում։
McDonald's-ի ներկայացուցիչ Դանյա Փրաուդը հատարարել է, որ դեռևս չի կարող հաստատել կամ հերքել ցանցի սրճային ապրանքանիշի մասին։ Նա ընդգծել է, որ ընկերությունը անընդհատ նոր միջոցներ է փնտրում՝ գնորդներին հետաքրքրելու համար և բազմաթիվ ապրանքանիշեր է գրանցում։
ԱՄՆ-ը հանդիսանում է սուրճի խոշորագույն ներկրողը։ National Coffee Association-ի տվյալներով, այս ըմպելիքը պարբերաբար օգտագործում են 18 տարեկանից բարձր ամերիկացիների 58 տոկոսը։ Երկրում փաթեթավորված սուրճի շուկան գնահատվում է մոտ 5.6 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)