Ռոմնիի և Օբամայի բանավեճում հաղթողներ չկան. CNN
ԱՄՆ
Չնայած բոլոր սպասումներին՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների բանավեճերի առաջին փուլը որոշակիորեն աշխուժացրեց նախընտրական ձանձրալի արշավը. գրում է Корреспондент.net-ը։ CNN-ի համազգային հարցման համաձայն՝ ընտրողների 47%-ը, ովքեր հետևել են հանրապետական Միթ Ռոմնիի և դեմոկրատ Բարաք Օբամայի բանավեճին՝ ներքին քաղաքականության մասին, համարել են, որ հաղթողներ չկան։
Բանավեճերի ընթացքում թեկնածուները խոսել են երկրի ներքին քաղաքական խնդիրների, տնտեսության, հարկերի և այլ թեմաների մասին։
Միթ Ռոմնին՝ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետը, հայտնել է, որ Օբաման մարդկանց մոլորության մեջ է գցում իր նախագծի հարցում։ Նա նշել է, որ նախագահը չի իրականացրել իր նախընտրական խոստումները՝ կապված ԱՄՆ-ի պետական պարտքի կրճատման հետ։ Ընդ որում, Ռոմնին խոստացել է չկրճատել երկրի պաշտպանական բյուջեն։
Քաղաքական գործիչների բանավեճին ուղիղ եթերով հետևել է շուրջ 50 միլիոն ամերիկացի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)