Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում 

Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց մանկավարժների

Հայաստան

Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգեւները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շնորհավորական խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց.

«Սիրելի ուսուցիչներ, տիկնայք եւ պարոնայք,

ողջունում եմ ձեզ Ազգային ժողովում եւ շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար:

Հավատացեք, որ ինձ համար ուսուցիչների հետ հանդիպումները ոգեւորող ու հուսադրող են, որովհետեւ դուք հասարակության այն ներկայացուցիչներն եք, ովքեր սերտորեն են առնչվում մեր երկրի վաղվա օրվան, որը ստեղծվում է այսօր' յուրաքանչյուրիս ներդրումով: Իսկ ուսուցիչն այդ գործընթացի ուղղակի եւ անուղղակի մասնակիցն է ոչ միայն որպես գիտելիք տվող, այլեւ որպես հոգեբան, որպես ծնող: Մեր երեխաների կրթության դժվարին գործը ձեզ վստահելով ' ձեզանից խնդրում ենք պահանջելու նման եւ պահանջում խնդրելու պես, որովհետեւ ձեզ համարում ենք հարազատ մարդ, ընտանիքի բարեկամ, ով երբեմն ծնողից ավելի շատ է մասնակցում նրա զավակի դաստիարակությանն ու աշխարհայացքի ձեւավորմանը:

Սիրելի ուսուցիչներ,

դուք ունեք շատ դժվարին, պատասխանատու, բայց եւ պատվաբեր առաքելություն' կրթել ու դաստիարակել ապագա զինվորին, գիտության մշակին, պետական ու հասարակական գործչին, մի խոսքով' իսկական քաղաքացու, ով կկերտի իր ազգի ու երկրի արժանապատիվ ապագան:

Անկախ ձեր նկատմամբ վերաբերմունքից ու տրվող գնահատականից' դուք ձեր առաքելությունն իրականացնում եք առանց տրտնջալու, ներողամտորեն ու մեծահոգաբար, առանց փոխհատուցում ակնկալելու' գիտակցելով այսօրվա ձեր ցանած սերմի վաղվա բերքի բարձր արժեքն ու անհրաժեշտությունը պետության համար:

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի ավանդը, վաստակը, ուսուցչի կերպարն ու դերը: Խոսքն առաջին հերթին բարոյական գնահատականի մասին է, որովհետեւ դա ամենամնայուն վերաբերմունքն է այն մարդու նկատմամբ, ով դպրոցում երեխայի համար ստեղծում է ընտանեկան միջավայր, ծնողական ջերմություն, իր գործով ամրապնդում պետականության հիմքը, ձեւավորում քաղաքացիական հասարակության հենքը մեզանում:

Ազգային ժողովի այս պարգեւները, որ հանձնվեցին ձեզ, համարեք այդ գնահատականի մի մասը, որովհետեւ ինձ համար առաջնահերթը մարդկային հարաբերություններն ու մարդկային վերաբերմունքն են, որոնք չափազանց էական են հանդուրժողականության մթնոլորտ ու համերաշխ հասարակություն ունենալու համար: Դուք այդ հասարակության ձեավորման առաջին օղակն եք. ես սա փաստում եմ եւ հպարտությամբ , եւ ձեր պատասխանատվության ծանր բեռը գիտակցելով:

Սիրելի ուսուցիչներ,

շնորհակալ եմ ձեր նվիրվածության, հավատարմության, իսկապես քաղաքացիական կեցվածքի համար: Շնորհակալ եմ այն համբերության ու խոր ըմբռնումի համար, որ դրսեւորում եք պետության այսօրվա հնարավորությունների եւ դրանցից բխող' ձեր աշխատանքին տրվող դեռեւս ոչ այնքան շոշափելի գնահատականի համար: Վստահ եղեք, որ բոլորիս ջանքերի մեկտեղումով մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրն ավելի լավն է լինելու, քան այսօրը:

Շնորհավորում եմ ձեզ Ազգային ժողովի պարգեւներին արժանանալու եւ գալիք տոնի' Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն»:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո ԱԺ նախագահի եւ ուսուցիչների միջեւ ծավալվեց մտերմիկ զրույց: Մանկավարժները, շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին ուշադրության եւ բարձր գնահատանքի համար, իրենց տեսակետները ներկայացրեցին դպրոցի եւ ուսուցչի դերի, երեխաների դաստիարակության, կրթության բնագավառի արդիական հարցերի վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված