Կոնդոլիզա Ռայսը նամակ է հղել Տիմոշենկոյին
Աշխարհ
Ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել են նամակ, որն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն այս տարվա սեպտեմբերին փոխանցել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին. հայտնում է Lenta.ru-ն։
Նամակում Ռայսը մասնավորապես գրել է. «Սիրելի՛ Յուլիա, ուզում եմ, որ դու իմանաս՝ դու իմ մտքերում ու աղոթքներում ես։ Աշխարհը հետևում է քո ազատազրկման հետ կապված իրադարձություններին, և շատերը հանդես են գալիս քո աջակցությամբ»,-ասվում է նամակում։
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև պնդում է, որ լավ է հիշում Տիմոշենկոյի հետ իր բազմաթիվ հանդիպումները և սպասում այն օրվան, երբ նրանք կրկին կտեսնվեն։
«Ուկրաինական թերթը» պարզաբանում է, որ ուղերձը փոխանցվել է Տիմոշենկոյին, երբ Կոնդոլիզա Ռայսը գնացել էր Ուկրաինա՝ մասնակցելու «Յալթայի եվրոպական ստրատեգիայի» հանդիպմանը։ Նա գագաթաժողովի ժամանակ չէր ողջունել նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ներկա չէր գտնվել պաշտոնական լուսանկարման արարողությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)