АВВА խմբի երկրպագուներին սպասվում է հաճելի անակնկալ
Աշխարհ
Ստոկհոլմում 2013 թվականին կբացվի թանգարան, որտեղ կցուցադրվեն եզակի իրեր, որոնք որևէ կերպ կապ են ունեցել ABBA խմբի հետ:
Խմբի անդամներից Բորն Ուելսն այդ առնչությամբ ասել է. «Ես փոքր-ինչ կասկածում էի, ուզո՞ւմ եմ արդյոք դառնալ թանգարանային նմուշ՝ կենդանության օրոք: Բայց անցավ երկար ժամանակ, և ես այդ հարցին նայում եմ այլ տեսանկյունից ու հասկանում եմ, որ կազմել եմ բացառիկ երևույթի մի մասնիկը: Սա Մոխրոտի պատմությունն է, որն արժանի է պատմելուն»:
Նախատեսվում է, որ թանգարանը այցելուների առջև իր դռները կբացի գալիք տարվա ապրիլ ամսին: Ցուցանմուշների թվում կլինեն խմբի բեմական հագուստները, երաժշտական գործիքներ և այլ եզակի իրեր, որոնցից շատերը կլինեն անակնկալ խմբի երկրպագուների համար, հայտնում է news.guru.ua-ն:
Հիշեցնենք, որ АВВА խումբը կազմավորվել է 1972 թվականին և ցրվել 10 տարի անց: Իսկ օրեր առաջ հայտարարվեց այն մասին, որ խմբի ձայնասկավառակները առ այսօր շարունակում են մնալ ամենամեծ պահանջարկ վայելողները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ