Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսը կայացավ
Գիտություն և Մշակույթ
Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդես–վաճառքը կայացավ այսօր «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում։
Գրքի վաճառքի ողջ հասույթը ծառայելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։
«Բանտարկության ընթացքում Մհերը նկարում, ստեղծագործում է։ Նա իր գրքով երկխոսում է բոլորիս հետ: Գտնվելով ամենափակ համակարգում՝ Մհերը կարողացավ բոլորիս հավաքել այստեղ՝ մարդկային ակցիայի համար», – ասաց շնորհանդեսի կազմակերպիչներից Զարուհի Մեջլումյանը։
Գիրքն անվճար տպագրել է «Պրինտ Ինֆո» հրատարակչությունը։ Մհեր Ենոքյանն ունի իր սեփական բլոգը ռադիո Վանում, այդպես նա իր մտքերն է հաղորդում բոլորիս։
Նշենք, որ 1996թ–ին հեղինակը դատապարտվել է ցմահ բանտարկության՝ մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ։ Սակայն Մհեր Ենոքյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ մարդասպան չէ։ 16 տարի է, ինչ հեղինակն իր ընտանիքի հետ պայքարում են արդարության վերականգնման համար, սակայն՝ ապարդյուն։
Մհեր Ենոքյանը 2004 և 2009 թ.–ներին դիմել է փախուստի, և, 32 օր մնալով ազատության մեջ, չի կատարել և ոչ մի հանցագործություն։
Նշենք, որ այսօր Հայաստանում կան 103 ցմահ բանտարկյալներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում