Կլինեն տեղումներ
Հասարակություն
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ին, 6-ին շրջանների մեծ մասում, 7-9-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 5-ի, 6-ի ցերեկները աստիճանաբար կնվազի՝ 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 5-ին, 6-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: 7-9-ը տեղումների հավանականությունը փոքր է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը