Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Հակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունը Կրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք է Թրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանը Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան Աննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին #ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ Դատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան 

Սիմվոլիկա կա, որ 100-ամյա բուհն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրում. Փաշինյան

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կառավարությունը հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները. ռեկտորն է Սրբուհի Գևորգյանը: Հարցը հաստատվեց կառավարության ապրիլի 7-ի նիստում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց մարտի 19-ին մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի ունեցած ռեկտորի ընտրության մասին: «Ռեկտոր է ընտրվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը՝ 19 կողմ, 0 դեմ և 1 անվավեր ձայներով»,-ասաց Դումանյանը:

Նախարարը հիշեցրեց նաև, որ այս տարի լրանում է  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրամ 100 տարին:  «Եվ 100-ամյա ավանդույթներ ունեցող այս կարևորագույն բուհն առաջին անգամ ռեկտոր է ընտրել կին»,-ասաց նա՝ շատ խորհրդանշական համարելով, որ ընտրության արդյունքները հաստատվում են Ապրիլի 7-ին ՝ մայրության և գեղեցկության տոնին:

Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը՝ ժամանակակից մարտահրավերների ներքո բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացները և շարժընթացներն ապահովելու առումով»,-ասաց նորընտիր ռեկտորը:

Վարչապետ Փաշինյանը սիմվոլիկա տեսավ, որ 100-ամյա բուհն առաջին անգամ կին ռեկտոր է ընտրել: «Կարծում եմ՝ այդ սիմվոլիկան պատահական չէ, որովհետև կրթության, հանրակրթության ոլորտում մենք լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում: Եվ այդ ռեֆորմների համար անկյունաքարային նշանակություն ունի կադրերի պատրաստումը, կադրային բազան, որ մենք պետք է ունենանք»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա անդրադարձավ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որի նպատակը երկուսն են՝ ուսուցչի աշխատանքի, մասնագիտական պատրաստության նշաձողը և  ուսուցչի աշխատանքի ֆինանսական գրավչությունը բարձրացնել: «Պրոցեսի արդյունքում աշխատավարձերի էական բարձրացման գործընթաց է սկսել, որը լինելու է շարունակական: Սրանով մենք ուզում ենք նախ մանկավարժական կրթության գրավչությունը բարձրացնել, մյուս կողմից էլ ուղերձ ենք տալիս, որ սա շատ  կարևոր ուղղություն է մեզ համար»,-ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ Գևորգյանի ղեկավարության պայմաններում մանկավարժական համալսարանը երկու սկզբունքով կառաջնորդվի՝ ընդգծելով, որ իհարկե նաև կառավարության աջակցությամբ մանկավարժական կրթությունը պետք է գրավիչ դարձնել և ոլորտում որևէ կոմպրոմիս պետք է բացառվի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մանկավարժի դիպլոմ ունեցող անձը համապատասխանում է շատ  որոշակի որակական չափանիշների: Եվ ըստ էության այդ որակավորումը պետական երաշխիք է, որ ընդհանուր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ենք շարժվում»,-ասաց նա:

Փաշինյանը բուհական համակարգում բարեփոխումները հաջորդ կարևոր մարտահրավերը համարեց:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսի
Ամենադիտված