Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ Բաղայի Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Հակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունը Կրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք է Թրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանը Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան Աննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին #ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ 

«Բրյուսելում Փաշինյանը միայն լսողի և կատարողի դեր ուներ, նրան կարողացել էին ճնշել»

Քաղաքական

Բրյուսելում կայացած բանակցություններում Նիկոլ Փաշինյանը միայն լսողի և կատարողի դեր ուներ: Տեսնելով նրա երեկվա կեցվածքը՝ պարզ է դառնում, որ Փաշինյանին կարողացել են և՛ ճնշել, և՛ հասնել որոշակի հաջողությունների. այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներում ցնծություն է ուղղակի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա նշեց, որ այդ հանդիպումից առաջ արցախցիների մոտ վախ և խուճապ կար, թե Նիկոլ Փաշինյանը գնում է Արցախը հանձնելու:

Պատգամավորը համոզված է, որ այս ամենի սկիզբը դրվել էր Դուշանբեում 2018 թվականին՝ վերելակային բանակցության ժամանակ, և որ այդ ժամանակ են այն բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերվել, որոնք առայսօր կատարվում են.

«Եթե 2-3 տարի առաջ մենք փաստում էինք, որ հնարավոր չի լինում կանխորոշել վարչապետի քայլերը, հիմա ինքը շատ կանխատեսելի է դարձել: Այս փուլում կանխատեսելի էր այն, ինչ ինքն արեց, բնականաբար, մենք որևէ լավ քայլի չէինք սպասում, չէինք սպասում նաև առավել վատ բանի, պատրաստ էինք այն ամենին, ինչ Փաշինյանն արեց բանակցություններին»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Վերջինս կարծում է՝ շատ լավ ժամանակ էր Արցախի Հանրապետությանը կարգավիճակ տալու հարցը բարձրացնելու համար, ինչը ՀՀ վարչապետը չարեց. «Այդ հարցը պետք է բարձրացվեր հիմա, քանի որ թշնամին, եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտելով, որևէ կերպ չի դադարել այսօր պատերազմել:  Կառավարության նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնում է խաղաղության օրակարգը քննարկելու, արդեն հասկանալի էր, որ այդ խաղաղության օրակարգում չէր կարող բարձրաձայնվել Արցախի Հանրապետության կարգավիճակը»,- ասաց նա՝ մեջբերելով մեկ բաց կետ ևս:

Մետաքսե Հակոբյանը հայկական կողմից բանակցությունների թերացում համարեց նաև այն, որ որևէ խոսք չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ինչը նվազեցնում է Արցախին կարգավիճակ տրվելու հնարավորությունը.

«Ալիևը երկար ժամանակ ասում էր՝ չկա ԵԱՀԿ Մինսկի նման ձևաչափ, Փաշինյան այդ հանդիպման ընթացքում իր կեցվածքով ևս հասավ դրան: Մենք այդ կայացած ձևաչափով կկարողանայինք հասնել Արցախի կարգավիճակի ընդունմանը, սակայն երկուսով ուղղակի ի չիք արեցին այն, սակայն հույս ունենք, որ նորից ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվանա»,- նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ եվրոպական կողմը Հայաստանին և Արցախին օգտագործում է որպես զենք՝ Ռուսաստանին թուլացնելու համար, ինչն անընդունելի է.

«Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են եվրոպական ակտիվացման կողմ գնալ: Փաշինյանը այդ քայլով ևս վտանգում է Արցախը: Դա, իհարկե, կնպաստի Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, ինչը մեծ վտանգ կարող է հանդիսանալ Արցախի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Մետաքսե Հակոբյանը չի ընդունում թշնամական իրավիճակում հայկական կողմի այն հայտարարությունը, որում ասվում է՝ առանց նախապայմանների պատրաստ է խաղաղության օրակարգի մեջ մտնել. «Սա հանրությանը հանգստացնելու համար է արվում, որովհետև նույն բանը եղել է նաև 1915 թվականին, երբ բարեկամության շղարշի ներքո ուղղակի 1.5 մլն հայ սպանվեց, իսկ ով էլ ողջ մնաց, դարձավ հայրենազուրկ: Հիմա ադրբեջանցիները կիրառում են նույն սցենարը իրենց թուրք եղբայրների հետ: Եվ նման իրավիճակում արագ գնալ սահմանազատման և սահմանագծման միանշանակ կբխի միայն Ադրբեջանի շահերից, քանի որ նրանք այս պահին ուժեղ են բոլոր առումներով»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ արդեն իսկ պարտված իշխանությունը չի կարող իր ազգի համար հաղթող դիվանագիտություն վարել:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով:

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացելԿրակովում կրակոցներ իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԵթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվիՍաուդյան Արաբիան հայտնել է հութիների հրթիռային հարձակումը կանխելու մասինԱլեն Սիմոնյանը մասնակցում է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանըԹրամփը խոստովանել է, որ իր՝ ներգաղթյալների արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ է եղել TRIPP-ի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույցՓաշինյան․ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետությունԹրամփը Ռուբիոյին անվանել է 2028 թվականի ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ ԲեգլարյանՄադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնինՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում նոյեմբերի 11-ի դրությամբԻրաքի տարածքով Իրան ցամաքային ներխուժման սցենար է քննարկվում. ԶԼՄ-ներԱյս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ ՍրբազանՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. ՍիմոնյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումԹրամփը հույս ունի մահից հետո դրախտ գնալ Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները 44-օրյա պատերազմի ավարտից վեց տարի անց․ նոյեմբերի 9-ի հայտարարությունըՄանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ծրագրով նախատեսվող 605.9 մլն դրամի հատկացումներըՆոյեմբերի 9-ի օրվա խորհուրդը6 տարում ռեգիոնալ անվտանգային գործոն հանդիսացող ՀՀ-ն «դըմփ դընփ հու»-ի արդյունքում ինչից ինչ դարձավՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումները
Ամենադիտված