Պերճ Պռոշյանի ծննդյան 175-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն Աշտարակում
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի հետ՝ ս. թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում /Աշտարակ/, կազմակերպում է հանդիսություն նվիրված հայ մեծանուն վիպասանի ծննդյան 175-ամյա հոբելյանին:
Հոբելյանական հանդիսության շրջանակում նախատեսվում է ժամերգություն Կարմրավոր եկեղեցում, այնուհետև, ողջույնի և բացման խոսքով հանդես կգան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, գրողի տուն-թանգարանի վարիչ Մ. Թումանյանը, ելույթ կունենան գրողներ, ովքեր կներկայացնեն մեծն վիպասանին ժամանակակիցների հուշերում: Հանդիսությունը կուղեկցվի երաժշտական կատարումներով, թատերական բեմադրություններով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)