Դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահ Յիցխակ Հերցոգին
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարողությանը հետևած զրույցն ընդգրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազմադարյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ համայնքին առնչվող և այլ հարցեր:
Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դեսպան Հակոբյանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսաղեմաբնակ Բալյան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սալիկները՝ ուղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)