Կերակրողին կորցրած ընտանիքը կստանա կենսաթոշակ
Հասարակություն
Ամուսնու մահվանից հետո Գայանե Խուդավերդյանի խնամքին են մնացել չորս անչափահաս երեխաները: Սակայն ամուսնու մահվան օրվանից կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել միայն երեխաներին, այն էլ՝ 6 տարի 3 ամսվա ստաժով (10 տարվա փոխարեն):
Իր կերակրողին կորցնելու կենսաթոշակ նշանակելու և ամուսնու աշխատանքային ստաժի պակաս ժամանակահատվածը լրացնելու նպատակով Գայանե Խուդավերդյանը դիմել էր Սոցիալական ապահովության ծառայություն, սակայն այնտեղ մերժել են կնոջը:
Պաշտպանին ուղղված իր դիմումում Գայանե Խուդավերդյանը խնդրում էր աջակցել իր խնդրի լուծմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել է, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը Նոյեմբերյանի տարածքային բաժնին հանձնարարել է Գայանե Խուդավերդյանին կերակրողին կորցնելու կենսաթոշակ նշանակել կերակրողի մահվան օրվանից և սահմանված կարգով վճարել նրան հասանելիք կենսաթոշակի գումարի տարբերությունը, իսկ մահացած կերակրողի աշխատանքային ստաժում հաշվարկել բաց թողնված ժամանակահատվածը:
Այսօր քաղաքացին տեղեկացրել է, որ իրեն նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և վճարվել է կենսաթոշակի գումարի տարբերությունը:
Կնոջ անուն-ազգանունը փոխված է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը