ՌԴ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների անվտանգության հարցում. Լավրով
Ռուսաստան«Ռուսաստանը կաջակցի Հայաստանին` որպես առանցքային դաշնակից՝ սահմանի պաշտպանության ապահովման և պաշտպանունակության ամրապնդման գործում»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ:
«Մենք կշարունակենք Հայաստանին առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ամրապնդել պաշտպանունակությունը, ապահովել սահմանի պաշտպանությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)