4 երեխաների հայրը փորձել է ինքնասպան լինել. փրկել են հարևանները
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կանխվել է 51-ամյա Սարգիս Ֆ.-ի ինքնասպանության փորձը:
Ինչպես shamshyan.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 3-րդ նրբանցքի տներից մեկում մի տղամարդ փորձում է ինքնասպան լինել:
Հարևանները դրսից նկատել են տղամարդուն կախված վիճակում և տան պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են հյուրասենյակ, կտրել պարանը և փրկել նրա կյանքը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ տղամարդը Արարատի մարզի Գեղանիստ գյուղից է և բնակվում է նշված փողոցում: Ամուսնացած է, ունի 4 աղջիկ երեխա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Չարբախի բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելը, դա կպարզվի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը