Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները. ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել. «Փաստինֆո»
Հասարակություն
Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների և ռուս խաղաղապահների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաև օդ են կրակել։
«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ