Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2 վճիռներն ընդդեմ Հայաստանի
Հայաստան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել, տեղեկացնում է legalportal.am-ը՝ հղում անելով «Հայկական ժամանակ» թերթին: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է:
Ըստ Եվրադատարանի վճռի՝ Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրոյի փոխհատուցում, Գրիշա Վիրաբյանին՝ 25 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, վերջինիս՝ ևս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:
Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու համար: Մասնավորապես՝ 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի խոշտանգման հետևանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի և անհավանական»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի