Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն 

Երբ իմանաք, որ կառավարությունը վարձով սենյակներ է տալիս, ձե՛ն հանեք

Քաղաքական

Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում ներկայացրեց ԱԳՆ-ի շենքի վաճառքի կապակցությամբ, որում նշվում էր, որ շենքը վաճառքի է հանվել, քանի որ շենքի նկատմամբ տարիներ շարունակ հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո, ինչպես նաև 1951 և 1955 թվականներին երկու փուլով շահագործման հանձնված կառույցի շենքային պայմանները վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների և հատկապես ԱԳՆ ժամանակակից պահանջները չեն բավարարել: Բացի այդ` տարածքներով ապահովված չեն Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ:

Փաստորեն պարզվում է, որ Կառավարության որոշումների կայացման մեխանիզմն ամբողջովին աշխատում է շուկայական հարաբերությունների տրամաբանության մեջ: Էլ ինչո՞ւ ենք մենք դժգոհում կառավարության և առհասարակ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից: Բավականին նորմալ քաղաքականություն է տարվում. կա պահանջարկ և այն էլ տարիներ շարունակ իր մուրազին սպասող պահանջարկ, հետևաբար այն պիտի բավարարվի առաջարկի տեսքով: Եթե այս ամենին ավելացնենք այն, որ Սփյուռքի և Արդարադատության նախարարությունները տարածքներով ապահովված չեն, ապա իդեալական լուծում է. եթե մի քանի նախարարություն չունի տարածք, ապա արդարությունը վերականգնելու համար բոլորն էլ չպիտի ունենան: Փաստորեն արդարացի չէին մեր բոլոր դժգոհությունները, որ, օրինակ, Սփյուռքի նախարարությունը լավ չի աշխատում. ասում էինք սիրիահայերին անտեր է թողել: Ի՞նչ անեին այս խեղճերը, եթե իրենք էլ տարածք չունեին: Այ արտգործնախարարությունը տարածք էլ ուներ, նորմալ աշխատում էլ էր: Նորմա՞լ էր աշխատում: Ներողություն եմ խնդրում սխալ դիտարկման համար: Իսկ ինչի՞ արդյունքում տեղի ունեցավ Սաֆարովի արտահանձնումը, եթե ԱԳՆ-ն աշխատում էր: Պատասխանը միանշանակ պարզ է. շենքային պայմանները ԱԳՆ ժամանակակից պահանջները չեն բավարարել: Հենց այստեղ է թաղված շան գլուխը. ԱԳՆ-ի շենքում հնարավոր չի եղել անցկացնել ինտերնետային կապ, անգամ ֆաքս ու հեռախոս, իսկ փոստատարը հարկ չի համարել մտնել այդ ժամանակակից պահանջներին չբավարարող շենք, այս մարդիկ էլ հո պայծառատե՞ս չեն, որ իմանային, թե բարեկամական երկիր Հունգարիան ինչ դավեր է նյութում մեր մեջքի հետևում: Այ եթե խոսենք Բնապահպանության նախարարության մասին, որը ունի նորմալ շենքային պայմաններ, հաստատ թերացումներ չենք արձանագրի: Թերացումներ չե՞նք տեսնի: Ների՛ր իմ սիրելի ընթերցող՝ գիշերվա կեսին այսպիսի անիմաստ արտահայտություններ անելու համար, երևի հոգնած եմ: Իսկ օրեցօր բացվող հանքե՞րը, Թեղո՞ւտը,Ամուլսա՞րը, վերջապես Այծ Բեզոարյանի սպանության գործը: ԷԷԷԷ, հաստատ հոգնել եմ, մոռացել էի, որ բնապահպանության նախարարլ արդեն ուղղվել է ու դասախոսություններ է կարդում երեխաների համար, մեկ էլ, քանի որ Հայաստանում չկան նորմալ որս անելու պայմաններխ մեկ-մեկ որսորդություն, ավելի ճիշտ, ձկնորսություն է անում արտասահմանում: Սիրելի՛ ընթերցող, երդվում եմ մեր կառավարության անբիծ վարքով, որ ուղղակի հոգնած եմ, այլ ոչ թե դրսի մութ ու ցուրտ ուժերի կողմից հովանավորվող, այս պետության հիմքերը խարխլել ցանկացող գրանտակեր:

Այս ամենից կարող ենք հետևություն անել, որ մեր նախարարություններին լավ աշխատելու համար պակասում են միայն ժամանակակից պահանջներին բավարարող շենքային պայմանները:

Պետական գույքի կառավարման վարչության կողմից նշվում է նաև, որ գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը՝ նոր կառուցված շենքով:

Փաստորեն 2015 թվականին մեր նախարարությունները կունենան նոր շենքային պայմաններ, ու համոզված եմ, որ մենք կգրանցենք եռանիշ տնտեսական աճ, իսկ մինչ այդ պետք է հարմարվենք ներկայիս իրավիճակին և նախարարությունների համար վարձով գրասենյակներ փնտրենք:

Իմիջիայլոց, քիչ առաջ պարզ դարձավ, որ նրանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այնպիսի մարդու հետ, որ այդ տեսակ արգահատելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, ճամփա չի գնա, Ռուբեն Հայրապետյանը համաձայնել է Հարսնաքարի շենքը մինչև 2015 թվականը տրամադրել Արդարադատության և Արտաքին գործերի նախարարություններին:

Վերջում մի խնդրանք. երբ իմանաք, որ կառավարությունը վարձով սենյակներ է տալիս, ձե՛ն հանեք:

 

Գրանտակեր Հակապետականյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային
Ամենադիտված