Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն 

Անի Քրիստի, Հասմիկ Կարապետյան, Ջուս. «Ես` հավերժ աշակերտ Ձեզ համար»

Հասարակություն

Հոկտեմբերի 5-ը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ուսուցիչների օր: Դպրոցներում սովորաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված այն մարդկանց, որոնց աչքի առաջ տարիներ շարունակ մեծանում են տարբեր սերունդներ:

Իրենց`արկածներով լի դպրոցական տարիների, սիրելի ուսուցիչների, դասընկերների և, իհարկե, առաջին սիրո մասին lurer.com-ի հետ կիսվեցին երգչուհիներ Անի Քրիստին, Հասմիկ Կարապետյանը և Ջուսը:

Մեզ հետաքրքրեց, թե երգչուհիները կապ պահպանում են  իրենց դասղեկների, դասընկերների հետ, ինչ առանձնահատուկ հիշողություններ ունեն, որոնք ասոցացվում են հենց դպրոցական տարիների հետ և ինչ կցանկանային փոխել այսօրվա կրթական համակարգի՝ մասնավորապես դպրոցի մեջ:

Անի Քրիստի.

Երգչուհին դասընկերներին և դասղեկին հանդիպել է, երբ վերջին անգամ Երևանում է եղել: Ու յուրաքանչյուր հնարավորության դեպքում միշտ նրանց հետ հանդիպելու ժամանակ է գտնում. «Չնայած հեռավորությանը (Անին այժմ բնակվում է ԱՄՆ-ում), այժմ էլ նամակագրական կապ ենք պահպանում միմյանց հետ:

Դպրոցական տարիները թերևս կյանքիս ամենաանհոգ ու չարաճճի ժամանակներն էին, երբ չարաճճիություններով աչքի էինք ընկնում դպրոցում:

Ես եղել եմ այն պատանիներից, որոնց առաջին սերը ծնվել է հենց դպրոցի պատերի ներքո: Եթե չեմ սխալվում, առաջին դասարանում էի: Իհարկե, դա հասուն սեր չեմ կարող համարել, բայց այդ տարիքում զգացմունքներն այլ երանգ ունեն:

Ինչ վերաբերում է մերօրյա կրթական համակարգին, առաջնահերթ կցանկանայի փոխել աշակերտների վերաբերմունքը ուսուցիչների հանդեպ: Հիմա, որքանով ես տեղյակ եմ, իսկապես պակասում է այդ գործոնը: Իսկ կրթական համակարգում թերևս ոչինչ չէի փոխի, կարծում եմ՝ պրպտող և աշխատասեր մարդը միշտ էլ փորձում է շատ սովորել և հասնել կատարելության»:

Ջուս.

«Պետք է ցավով նշեմ, որ վաղուց չեմ տեսել դասղեկիս, երևի թե նրան հանդիպել եմ իմ՝ Մոսկվա տեղափոխվելուց առաջ:

Պիտի խոստովանեմ նաև, որ դասընկերներիս մեծ մասի հետ շփում չկա, երևի այն պատճառով, որ իրենց կողմից նախաձեռնություն չկա։ Նրանցից երկուսին հանդիպել եմ մոտ մեկ տարի առաջ»։

Ջուսը, ինչպես այսօր է աչքի ընկնում իր վառ կերպարով, պարզվում է նույնն է եղել նաև դպրոցական տարիներին. «Այդ տարիքում, սովորաբար հագնվում էի Մայքլ Ջեքսոնի ոճով, բացի այդ`կրում էի կարճ կիսաշրջազգեստներ, չէի հետևում սև ու սպիտակ հագնվելու դպրոցական կանոններին և միշտ տնօրենի հետ ընդհարումների մեջ էի։ Շատերն էին հագնում կարճ կիսաշրջազգեստ, սակայն տնօրենը միայն ինձ վրա էր բարկանում։ Երևի դրա պատճառն իմ անսովոր հագուկապն էր։

Իմ օրինակելի վարքով աչքի չընկնելու պատճառով միշտ ես էի մեղադրվում դասարանի փախուստը կազմակերպելու մեջ, թեև մեղք բնավ չունեի։

Շատ լավ հիշում եմ նաև այն, որ հենց այդ հարազատ շենքի պատերի ներքո առաջին անգամ սիրահարվել էի դասընկերոջս:
Եկա տուն և մայրիկիս ասացի.«Ես ամուսնանում եմ»: (Ծիծաղում է ...)

Իսկ առհասարակ մեր դպրոցական համակարգում, եթե հնարավորություն լիներ, կփոխեի համազգեստների ձևը, որ շարունակեն մնալ դասական սև ու սպիտակ գույները, բայց աշակերտները տարբերվեն միմյանցից իրենց հագուստի ոճով և ձևով»։


Հասմիկ Կարապետյան.

Պարզվում է` երգչուհին սերտ կապված է դպրոցական տարիների ընկերների և ուսուցիչների հետ, ինչպես նա ասաց, ընդամենը երկու շաբաթ առաջ դասընկերների հետ գնացել է Տաթև:

«Հաճախ ենք հանդիպում համադասարանցիներով, իսկ ուսուցիչներիցս առ այսօր պարբերաբար շփվում եմ տարրական դասարաններիս դասղեկի հետ. հատկապես առիթների դեպքում երբեք նրան չեմ մոռանում:

Ինչ վերաբերում է այդ տարիների հիշողություններին, ապա դրանք ամենաքաղցրն էին: Երբեք չեմ մոռանա առաջին սերս: 7-րդ դասարանում էի, երբ առաջին անգամ սիրահարվեցի դասընկերոջս: 4 տարի սիրել եմ նրան:

Այդ տարիների հետ է կապված նաև իմ` առաջին անգամ մեծ բեմում հայտնվելը: Շատ լավ հիշում եմ, որ երբ բարձրացա մարզահամերգային համալիրի բեմ, տեսա, որ գրեթե ողջ դպրոցը հանդիսատեսի շարքում է, իսկ դասընկերներս արդեն ետնաբեմ էին հասել և այնտեղից ոգևորում էին ինձ»:

Իսկ այսօրվա դպրոցականների կրթության հանդեպ Հասմիկը, ինչպես պարզվեց, շատ ուշադիր է. «Չեմ ուզում բացասաբար արտահայտվել, բայց երբ բացում եմ ընկերներիս երեխաների դասագրքերը, հասկանում եմ, որ դրանք շատ պարզունակ են դարձել ու միևնույն ժամանակ ոչ մատչելի:

Շատ կցանկանայի, որ ԳԹԿ-ն մեծ ուշադրություն դարձներ դասագրքերի բովանդակությանը:

Նաև կարծում եմ, որ կարևոր է համազգեստների խնդիրը:Կարծում եմ ճիշտ կլիներ, եթե միատեսակ հագնվեին դպրոցականները, որի արդյունքում ո՛չ երեխաների միջև մրցակցություն կլինի, ո՛չ էլ աչքի ընկնող տարբերություն»:

Լուսանկարները` երգչուհիների անձնական արխիվից

Ռ.Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային
Ամենադիտված