Հայ կինոյի օրը Հայաստանի կինոթատրոններում բացառապես հայկական ֆիլմեր կցուցադրվեն
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Հայաստանի բոլոր կինոթատրոններում տեղի կունենան միայն հայկական արտադրության կինոցուցադրումներ:
Այս մասին հայտնում է կինոկենտրոնը:
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
«Հայ կինոյի օրվա» առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումներն առաջին հերթին ուղղված են անցյալի կինոժառանգությանը և ժամանակակից կինոյի հանրայնացմանը, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, վերջին տարիներին միջազգային տարբեր կինոհարթակներում գրանցված հաջողությունների ներկայացմանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru