«Հրապարակ». Քոչարյան-Ծառուկյան «անհասկացողության անջրպետը»
Հայկական Մամուլ
Վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջև «անհասկացողության անջրպետը»:
Ծառուկյանն այլևս իրեն համարում է ինքնուրույն խաղացող և տևական ժամանակ է, ինչ փորձում է դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից: Պրոցեսը, ըստ թերթի հավաստի աղբյուրի, սկսվել է այն պահից, երբ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում հավաքեց 450 հազար ձայն: Նրան փորձագետները և իմիջմեյքերները ներշնչել են, որ այդ կապիտալով ինքը կարող է զերծ մնալ թե´ Քոչարյանի, թե´ Սերժ Սարգսյանի ազդեցությունից և իր սեփական խաղն սկսել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին