ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին․ Կլաարը հեռախոսազրույց է ունեցել Գրիգորյանի հետ
Արտաքին Քաղաքական
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան օգտահաշվում։
«Երեկ և այսօր լավ քննարկումներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԱՀ նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- ասել է ԵՄ դիվանագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)