«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը սպառնացել է, որ ձերբակալությունները շարունակվելու են
Հայկական Մամուլ
Երեկ` երկու ժամից ավելի տևած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկության՝ որոշվեց, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է Երևանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի (Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը), իսկ Շիրակի թիվ 35-ում ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունները:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նիստը նախագահող Սերժ Սարգսյանը խիստ բարկացած է եղել: Նա ասել է, թե շատ վատ է, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը 6 դեմ ձայն է ստացել: «Մենք որևէ տեղից որևէ սպասելիք չունենք: Հույսներս մեզ վրա պիտի դնենք»,- մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀԿ առաջնորդը' սպառնալով նաև, որ ձերբակալությունները շարունակվելու են, և որևէ մեկը չի ներվելու: Տպավորություն է ստեղծվել, որ Սարգսյանը նախագահական ընտրություններին միայնակ է մասնակցելու' չակնկալելով որևէ քաղուժի աջակցությունը: ՀՀԿ-ն քննարկել է նաև ԲՀԿ-ի պահվածքը' այն որակելով որպես «անհասկանալի վարքագիծ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին